Իրանի նախագահը Թրամփի հեռանալն Աստծո ողորմածություն է համարում

89

Իրանի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը «մահացել է» որպես քաղաքական գործիչ:

«Թրամփը մահացել է, նրա քաղաքական կյանքն ավարտված է»,- ասել է նա կառավարության նիստում՝ Թրամփին անվանելով «բռնակալ», իսկ նրա հեռանալը՝ «Աստծո ողորմածություն»:

Իրանի նախագահը Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը որակել է «չարաբաստիկ կառավարության վերջ», որի թողած ժառանգությունը Բայդենին հասարակության՝ երկու ճամբարի պառակտվելն է, նաև Վաշինգտոնը՝ որպես «ռազմական բազա»:

«ԱՄՆ-ի քաղաքական մեկուսացումը Թրամփի ժառանգությունն է. Միացյալ Նահանգները միայնակ է մնացել։ Նա գործեց Պաղեստինի դեմ, մնաց միայնակ. աշխարհի մեծ մասը դեմ էր դրան: Մնաց միայնակ, երբ դեմ էր միջուկային գործարքին»,- իրանական հեռուստատեսության եթերում ասել է Ռոհանին:

Նա նաև Թրամփին անվանել է «հիմար ահաբեկիչ»՝ բացատրելով. «Նախկինում երբեք չի պատահել, որ Միացյալ Նահանգների նախագահը այդքան բացահայտ խոստովաներ այլ երկրի գլխավոր ռազմական հրամանատարի սպանության մասին (Ղասեմ Սոլեյմանիի), որը հյուր էր մեկ այլ պետությունում»: