Իրականացավ Ջո Բայդենի երդմնակալությունը

128

Ջոզեֆ Բայդենը, երդում տալով Կապիտոլիումի աստիճաններին, ստանձնեց իր պարտականությունները Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում, իսկ Կամալա Հարիսը պաշտոնապես դարձավ երկրի փոխնախագահ:

Պետության նոր ղեկավարը իր երդմնակալության օրն անվանեց պատմության, հույսի և նորացման օր, ինչպես նաև կոչ արեց ամերիկացիներին սկսել միմյանց լսել և հարգել: