Ինչու են աշխատանքից ազատել Նարինե Խաչատուրյանին. բացառիկ մանրամասներ

89

Արամ Գաբրիելյանովը իր տելեգրամյան ալիքում ներկայացրել է բացառիկ մանրամասներ Նարինե Խաչատուրյանի՝ աշխատանքից ազատման մասին։ Ըստ այդմ՝  Նկարիչների տանը նկարահանված սկանդալային տեսահոլովակը ցույց են տվել Փաշինյանին երեկ երեկոյան, երբ նա արդեն բավական հարբած է եղել։ Փաշինյանը հիստերիկա է սարքել եւ կարգադրել անհապաղ ազատել աշխատանքից Խաչատուրյանին։

Ամենից շատ Փաշինյանին վրդովեցրել է այն փաստը, որ երբ կինը  Խաչատուրյանին անվանել է «դավաճանների կուսակցության ներկայացուցիչ», նա չի պաշտպանել իշխանությանն ու Փաշինյանին։

Խոսքը Yerkir.am-ի տեսանյութի մասին է, որ նկարահանվել էր երեկ՝ ցուցահանդեսի ժամանակ․ քաղաքացին մոտեցել էր փոխնախարարին և ամոթանք տվել դավաճանների իշխանության ներկայացուցիչ լինելու համար:

Փոխնախարարը նաև ասել էր, որ չի կարող իրեն համարել քաղաքական թիմի ներկայացուցիչ, ինքը մշակույթի ներկայացուցիչ է։

Հիշեցնենք, որ Փաշինյանի հրամանով այսօր աշխատանքից ազատվել էր ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանը։

Yerkir.am