Ինչո՞ւ է բանակը սյունեցիներին թողել մենակ․ Արտյոմ Ծառուկյանը՝ Փաշինյանին

94

ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն  պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը Փաշինյանից հետաքրքրվեց․

«Նոյեմբերի 9-ի ձեր կողմից փաստաթուղթը ստորագրելուց հետո Սյունիքի հետ կապված , դեկտեմբերի 17-ին իջեցվել է հրահանգ ՝ մեր տղաների զբաղեցրած նպաստավոր դիրքերից հետ քաշվելու, և կանոնավոր բանակը ներգրավվել է միայն հունվարի 5-ից հետո։

Հարց՝ նախ ե՞րբ է ՊՆ-ին իջեցվել հրահանգը և ինչո՞ւ է կանոնավոր բանակն, այդ ժամանակահատվածում, սյունեցիներին թողել մենակ և երրորդ հարցը՝ խրամատ, հողաթումբ, կապի ապահովվում․․․դրանք մեկ-երկու օրում լուծելի հարցեր չեն, ինչն էլ կանգնեցրել է լուրջ խնդիրների առջև։ Վերջը որտե՞ղ, ե՞րբ, ի՞նչ պայմաններում և ի՞նչն է դրդել, որ պայմանագրից դուրս այդ խնդիրը ի վնաս ՀՀ-ի և Արցախի դրվի մեր տղաների առաջ»։