Թուրքիայի Աքքույու ատոմակայանում պայթյուն է տեղի ունեցել

108

Թուրքիայի ծովափնյա Մերսին նահանգում կառուցվող «Աքքույու» ատոմակայանում պայթյուն է տեղի ունեցել։

««Ռոսատոմ»-ի կողմից կառուցվող «Աքքույու» ատոմակայանի տարածքում շինարարական աշխատանքների ընթացքում տեղի ունեցած պայթյունը վնաս է պատճառել հարակից տներին, սկսվել է հետաքննություն», – հայտնում է նահանգապետարանը:

«Հանձնաժողովը աշխատանք է սկսել «Աքքույու» ատոմակայանի կառուցման ժամանակ պլանավորված պայթյունի հետևանքով Բյույուքեջելի բնակավայրի տարածքում գտնվող տների և ջերմոցների վնասը տեղում պարզելու համար: Մեր քաղաքացիների վնասը կփոխհատուցվի», – ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ պայթյունը մեծ աղմուկ և տագնապ էր բարձրացրել երկրում, որից հետո հայտարարվեց, պայթյունը պլանային է եղել։

Yerkir.am