Եղվարդում առգրավել են 69 հատ, ընդհանուր քաշով 31,4 կգ «Սիգ» տեսակի ձուկ

74

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի և Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները համատեղ իրականացրած շրջայցի արդյունքում Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում հայտնաբերել և առգրավել են թվով 69 հատ, ընդհանուր քաշով 31,4 կգ «Սիգ» տեսակի ձուկ: