Եղանակը Հայաստանում

50

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ, 19-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 20-22-ը աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունվարի 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-21-ը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Երևան քաղաքի հունվարի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                     12.00C (1999 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                         -28.00C (1972 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                     -4.30C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․

Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում: