Այսօր Իսպանիայի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի արդյունքում չորս մարդ է զոհվել: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Երկրի արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնում են, որ առնվազն ութ մարդ վիրավորվել է: Չորս զոհների մասին հայտնում է տեղական El Comercio թերթը:
Նախնական քննությունը ցույց է տվել, որ Կալե դե Տոլեդոյի փողոցի վրա պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով:
Պայթյունը վնասել է մի քանի շենք։ Փրկարարները տարեց մարդկանց տարհանել են մոտակա ծերանոցից: