Բրիտանիայի յուրաքանչյուր տասներորդ բնակիչ վարակվել է կորոնավիրուսով

48

Մինչև նախորդ տարվա դեկտեմբերը Միացյալ Թագավորության բնակիչների մոտ 11%-ը, այսինքն՝ մոտ 7,5 միլիոն մարդ, վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին են վկայում Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական գրասենյակի տվյալները:

Ընդհանուր առմամբ, Համաճարակի սկզբից ի վեր Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է COVID-19 3,4 միլիոն դեպք: Այնուամենայնիվ, փորձագետները վստահ են, որ իրականում այս ցուցանիշը կարող է լինել երեքից հինգ անգամ ավելի բարձր, քանի որ վիճակագրությունը հաշվի չի առնում մինչև 16 տարեկան երեխաներին ու դեռահասներին:

Բացի դրանից, ժամանակի ընթացքում ապաքինվածների արյան մեջ հակամարմինների մակարդակը զգալիորեն նվազում է, ինչն ազդում է հետազոտողների ստացած արդյունքների վրա: