Բայդեն. Շուտով «մութ ժամանակները» կավարտվեն ԱՄՆ-ում

89

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը էմոցիոնալ ելույթ է ունեցել Դելավեր քաղաքում՝ հունվարի 20-ի իր երդմնակալության համար Վաշինգտոն մեկնելուց առաջ:

«Գիտեմ, որ հիմա մութ ժամանակներ են, բայց միշտ լույս կա: Հենց դա է առանձնահատուկ դարձնում այս պետությունը,» – մեջբերում է ՌԻԱ Նովոստին Բայդենի խոսքերը:

Նա հավելել է, որ իր «ճանապարհը դեպի Վաշինգտոն» սկսված է, և որ ինքը պատիվ ունի լինել ԱՄՆ հաջորդ նախագահը: