Բայդենը ԱՄՆ-ին կվերադարձնի ԱՀԿ և Փարիզի համաձայնագրին

85

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը, որը չորեքշաբթի օրը կզբաղեցնի պետության ղեկավարի պաշտոնը, մտադիր է առաջին իսկ օրը ստորագրել մի շարք հրամանագրեր:  Այս մասին հաղորդվում է դեմոկրատների անցումային թիմի կայքում:

Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ «նորընտիր նախագահ Բայդենը այսօր քայլեր կձեռնարկի` դադարեցնելու ԱՀԿ-ից դուրս գալու գործընթացը, որը նախաձեռնել էր նախորդ վարչակազմը, մի կազմակերպություն, որն անչափ կարևոր նշանակություն ունի կորոնավիրուսային համաճարակին միջազգային արձագանքը համակարգելու համար»:

Փաստաթղթում նշվում է նաև, որ «ընտրված նախագահը փաստաթուղթ կստորագրի Փարիզի համաձայնագրին վերադառնալու մասին»: Այս փաստաթուղթը նախատեսվում է այսօր փոխանցել ՄԱԿ-ին, որպեսզի 30 օրվա ընթացքում ԱՄՆ-ն վերականգնի այդ համաձայնագրի մասնակցի իր կարգավիճակը: