ԱՄՆ Գերագույն դատարանը տարհանվում է պայթյունի սպառնալիքի պատճառով․ CNN

98

Տարհանում է տեղի ունենում Վաշինգտոնի կենտրոնում գտնվող ԱՄՆ Գերագույն դատարանի շենքում: Ինչպես հաղորդում է CNN հեռուստաընկերությունը, տարհանման պատճառը պայթյունի սպառնալիքն է:

Գերագույն դատարանի շենքը գտնվում է Կապիտոլիումի անմիջական հարևանությամբ, որտեղ շուտով ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը կիրականացնի երդմնակալություն և կստանձի նախագահի պաշտոնը: