Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ

414

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչիչն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել, որում նշել է՝ Բաքուն իրեն առաջարկել է 50 000 ԱՄՆ դոլար՝ Արցախում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գիրքը չհրատարակելու համար:

Tert.am-ի հաղորդմամբ՝ այս աղմկահարույց հայտարարությունը Բուչիչն արել է իր ֆեյսբուքյան էջում: Նա նաև տեղադրել է էկրանակադր, որն ապացուցում է կաշառքի փորձը:

«Ադրբեջանի նախագահ Ալիևն, ամենայն հավանականությամբ, լսել է իմ հրապարակման մասին: Ես առաջարկ եմ ստացել 50 000 ԱՄՆ դոլարի դիմաց չհրապարակել Արցախում/Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները: Իմ պատասխանը Բաքվին՝ ԱԶԱՏԵՔ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ»,- գրել է քաղաքական գործիչը:

Գրառմանը կից նա նաև հրապարակել է էկրանակադր, որն ապացուցում է կաշառքի փորձը:

Այս առնչությամբ Բուչիչին ուղարկված հաղորդագրությունում նշվում է, որ «եթե նա համաձայն է, ապա պետք է հունվարի 25-ին Բաքուն պատկերող լուսանկար հրապարակի իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում»: