Facebook-ը և Instagram-ը գրասենյակներ կունենան Թուրքիայում

224

Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարության ղեկավարի տեղակալ Օմեր Ֆաթիհ Սայյանը հայտնել է, որ Facebook և Instagram սոցիալական ցանցերը կբացեն իրենց գրասենյակները երկրում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Փոխնախարարի խոսքերով, այս սոցիալական ցանցերը տեղեկացրել են, որ իրենք Թուրքիայում ներկայացուցչություններ կբացեն 7253 օրենքի համաձայն (սոցիալական ցանցերի կարգավորման մասին), որը հանրապետությունում սկսել է գործել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից: