Օնիկ Գասպարյանը շարունակում է հանդիպումներ ունենալ թե՛ նախկին նախագահների, թե՛ ընդդիմության առաջնորդների հետ․ Dejavu

103

ՀՀ ԶՈՒ-երի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, ոչ հրապարակային, բազմաթիվ հանդիպումներ է ունեցել եւ շարունակում ունենալ թե՛ նախկին նախագահների, թե՛ ընդդիմության առաջնորդների հետ: Այս մասին գրում է Dejavu թելեգրամյան ալիքը։

«Չնայած նրան, որ Օնիկ Գասպարյանը հրաժարվում է հրապարակային հանդիպումներ ունենալ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ, այնուամենայնիվ, մեզ հասած տեղեկություններով, ոչ հրապարակային, բազմաթիվ հանդիպումներ է ունեցել եւ շարունակում ունենալ թե՛ նախկին նախագահների, թե՛ ընդդիմության առաջնորդների հետ:

Նա համոզված է, որ Արցախյան պատերազմի պարտության բոլոր պատասխանատուները շուտով խիստ պատժվելու են: Օնիկ Գասպարյանը ակնհայտ  հասկանում է, որ ինքն էլ ունի պատասխանատվության իր չափաբաժինը եւ պատասխանատվությունից խուսափել  չի հաջողվելու: Ուստի, գերագույն գլխավոր հրամանատարից հետո, երկրորդ պատասխանատու համարվող ԶՈՒ գլխավոր շտաբի պետը փորձում է հասկանալ՝ կտրուկ եւ վճռական գործողությունների գնալու պարագայում իրեն ի՞նչ երաշխիքներ են տրվելու եւ արդյո՞ք իրեն հումանիտար միջանցք տրամադրելու են, թե՝ ոչ»։