Օդային հարված է հասցվել Իրաքի կենտրոնում

78

Օդային հարվածի է ենթարկվել Իրաքի կենտրոնական Բաբիլ նահանգի հյուսիսում գտնվող Ջուրֆ էն-Նասր քաղաքը: Այդ մասին այսօր հաղորդել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ: Նրա խոսքերով՝ հարվածի տարածքը գտնվում է Իրաքի զինված ուժերի վերահսկողության տակ:

Հեռուստաալիքի աղբյուրները նշել են նաև, որ երկուշաբթի գիշերը ԱՄՆ ՌՕՈւ ինքնաթիռներ են տեսել Սիրիայի հետ սահմանի մոտ գտնվող Էլ Ղաիմ քաղաքի երկնքում:

Միևնույն ժամանակ, Fox News-ի թղթակից Ջենիֆեր Գրիֆինը, վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան մի պաշտոնյայի, ասել է, որ այս գիշեր ԱՄՆ զինված ուժերը օդային հարվածներ չեն հասցրել Իրաքի կենտրոնին: