Քլինթոնը և Փելոսին՝ Կապիտոլիումի անկարգությունների «ռուսական հետքի» մասին

92

ԱՄՆ նախկին պետքարտուղար և 2016 թ. նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին հունվարյան քաոսի ժամանակ, հաղորդվում է Քլինթոնի թվիթերյան էջում:

Քլինթոնը Փելոսիի խոսքերով, ինքը հետաքրքրված է Թրամփի հեռախոսազանգերի ցուցակը ստանալ` տեսնելու, թե արդյոք նա խոսել է Պուտինի հետ Կապիտոլիումի գրոհի ժամանակ: Դրանից հետո Քլինթոնը հարցրել է Փելոսիին, թե արդյոք երկիրը կշահի՞ հետաքննությունից՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչն է հանգեցրել Կապիտոլիումի խռովությանը, որոնց ժամանակ մարդիկ են մահացել:

«Ես չգիտեմ, թե Պուտինը քաղաքական, ֆինանսական կամ անձնական ինչ ունի, բայց այն, ինչ տեղի ունեցավ անցյալ շաբաթ, նվեր էր Պուտինին», պատասխանել է Փելոսին ՝ ավելացնելով, որ ինքն աջակցում է նման հանձնաժողովի գաղափարին: