Տեսչական դիտարկումներ Կապան, Սիսիան և Գորիս քաղաքներում․ ԱԱՏՄ

74

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգայցեր է կատարել Կապան, Սիսիան և Գորիս քաղաքներում:

Երեք քաղաքներում տեսչական դիտարկումներն իրականացվել են դեղատներում, գեղեցկության սրահներում, գրասենյակային տարածքներում, մանրամեծածախ առևտրի կետերում։

Ստուգվել է ախտահանիչ նյութերի առկայությունը, ախտահանիչ նյութերի մակնշումը, ախտահանիչների պարունակությունը, ախտահանման գործընթացը, դիմակների առկայությունը, օգտագործված դիմակների համար նախատեսված աղբամանների, գրանցամատյանների լրացման գործընթացն ու իրազեկման թերթիկների առկայությունը։

Ընդհանուր պատկերը, ըստ տեսչական մարմնի՝  եղել է բարվոք, հանձնարարականներ չեն տրվել։