ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քոչարյան, հերոս» վանկարկումներով դատարանի առջև դիմավորեցին 2-րդ նախագահին

68

Շնորհակալություն, որ եկել եք, շնորհակալություն ձեր աջակցության համար, ձեզ հետ եմ, եղել եմ, կամ և միշտ լինելու եմ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Շենգավիթի առաջին ատյանի դատարանի շենքից դուրս գալով և մոտենալով իր աջակիցներին։

Նրան դիմավորեցին «Քոչարյան, հերոս» վանկարկումներով։

«Ուղղակի հիմա դատը հետաձգվել է, խնդրում եմ՝ այս ձյան տակ, այս եղանակային պայմաններում չմնալ այստեղ, գնացեք տուն։ Մեծ շնորհակալություն, ես ուղղակի զգացված եմ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա դատական նիստը մեկ ժամով հետաձգվել է թարգմանչի բացակա լինելու պատճառով։

Մանրամասն՝ տեսանյութում․

Yerkir.am