Վրաց հասարակության մեջ հաճախ են խոսում «թուրքական զավթողականության» մասին։ Որքա՞ն մեծ է Թուրքիայի ազդեցությունը հանրապետությունում

123

Թուրքերը ակտիվ ներդրումային քաղաքականություն են վարում Աջարիայում՝ Վրաստանի ինքնավար  հանրապետությունում։ Այս տարածաշրջանը վերջինն էր, որ Ռուսաստանը ազատագրեց Օսմանյան կայսրությունից: Բնակչության մոտ 40 տոկոսը այսօր էլ իսլամ է դավանում:

Էրդողանը հրապարակավ հայտարարում է Աջարիայի նկատմամբ Անկարայի հետաքրքրության մասին: «Մեր ֆիզիկական սահմանները տարբերվում են մեր սրտի սահմաններից: Ինչպե՞ս կարող ես Ռիզեն տարբերել Բաթումից», – ասել էր նա 2016 թ.։

Թուրքական փողերով Աջարիայի մայրաքաղաք Բաթումում կառուցվել են հյուրանոցներ, միջազգայի օդանավակայանի տերմինալը։ Թուրքիայի գործարարները անշարժ գույք են  ձեռք բերում տարածաշրջանում։

Թուրքական Türksel ընկերությանն է պատկանում Վրաստանում երեք հեռախոսային կապի օպերատորներից մեկի՝ Geosell ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։

Թուրքական Delta Petrol ընկերությունը սպասարկում է նավթալցանավերը Փոթիի նավահանգստում, նրան է պատկանում Georgian-Turkish Channel Energy ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը։

Անկարան շուրջ 1 մլրդ դոլար է ներդրել Վրաստանում ՀԷԿ-ի կառուցման մեջ:

Վրած քաղաքական գործիչները  մեղադրում են թուրքական հասարակական կազմակերպություններին մզկիթների եւ աղոթատների կառուցմանը աջակցելու մեջ։ Ապագա հոգևորականները վերապատրաստվում են Թուրքիայի համալսարաններում:

Վրաստանի Քվեմո Քարթլի ևԿախեթի մարզերը, որտեղ կա մեծ ադրբեջանական համայնք, նույնպես բախվում են Թորքիայի՝ այդ շրջաններում ազդեցություն հաստատելու նկրտումների հետ։

Թարգմ․՝ Մելիքյան Զոյա