Սինգապուրում փետրվարից սկսում են անվճար զանգվածային պատվաստումներ

96

Հաջորդ ամսվանից Սինգապուրի իշխանությունները կսկսեն բնակիչների զանգվածային պատվաստումներ։ Նախատեսվում է օրական կատարել մինչև 70 հազար պատվաստումներ կորոնավիրուսի դեմ: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հանրապետության առողջապահության նախարարությունը մտադիր է ստեղծել մի քանի տասնյակ կենտրոններ, որտեղ հնարավոր կլինի պատվաստվել: Մասնավորապես, այդ նպատակների համար կօգտագործվեն մարզադահլիճների և դպրոցների տարածքները: