Պեսկովը Թրամփի էջերի սառեցումն անվանել է դաս ամբողջ աշխարհին

119

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է․ «Ակնհայտ է, որ այդ ընկերությունները, որոնք գումար են վաստակում, քանի որ հարթակ են մեծ թվով մարդկանց, շատ երկրների բնակչության համար, իհարկե, նրանք պետք է ունենան որոշակի պարտավորություններ: Այս պարտավորությունները պետք է ինչ-որ կերպ կարգավորվեն: Թողնել ամենը այդ ընկերությունների կամայական կարծիքին հավանաբար սխալ է»:

«Սա դաս է ամբողջ աշխարհի համար», – ասել է նա լրագրողներին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: