ՊԵԿ-ի որոշ աշխատակիցներ զենք կկրեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

84

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Նախագիծն ընդունվել է ձայների 84 կողմ, 0 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը նախատեսվում է օգտագործել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար: