Ճապոնիայում առատ ձյան պատճառով 60 մարդ է մահացել

78

Ճապոնիայում ավելի քան 60 մարդ է զոհվել առատ ձնածածկույթի  մաքրման ժամանակ. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ճապոնիայում ձյան առատությունը դժբախտ դեպքերի պատճառ է դարձել: Զոհվածների մեծ մասը տարեցներ են: Նրանք ընկել են իրենց տների տանիքներից կամ մնացել կուտակված ձյան տակ: Կառավարությունը տեղական ինքնակառավարման մարմիններին հատուկ ուղղորդել է առաջին հերթին օգնություն ցույց տալ բնակիչներին:  

Ճապոնիայի կառավարությունն արտակարգ ֆինանսական օգնություն ցույց կտա երկրի հյուսիսային շրջաններին, որտեղ միջոցները չեն բավականացնում ձյունը մաքրելու համար: