Հ2 հեռուստաալիքը հունվարի 21-ից եթեր կհեռարձակվի միայն ցանցային օպերատորների կամ մալուխային ցանցերի միջոցով

154

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից, հետևաբար հունվարի 21-ից սկսած ալեհավաքի միջոցով այլևս չեք կարողանալու դիտել մեր հաղորդումները»,- ասված է   Հայկական երկրորդ հեռուստաալիքի տարածած ծանուցման մեջ:

Նաեւ նշվում է. «Մեր հեռուստաընկերությունը համարում է այս որոշումը ոչ իրավաչափ և խտրական և բոլոր օրինական միջոցներով պայքարելու է վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար:

Մինչ այդ Հայկական երկրորդի հաղորդումները հունվարի 21-ից սկսած կարող եք դիտել միայն ցանցային օպերատորների կամ մալուխային ցանցերի միջոցով, ինչպիսիք են օրինակ, U-com-ը, Rostelecom-ը, Beeline-ը, Viva MTS-ը և մյուս բոլոր մալուխային ցանցերը: Մեզ կարող եք հետևել նաև հ2-ի YouTube-յան ալիքի և ֆեյսբուքյան էջի միջոցով»: