Հունվարի 19-ը Հրանտ Դինքի հիշատակի օրն է

137

2007 թվականի  հունվարի 19-ին  Ստամբուլում սպանվեց տեղի «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Նրա մասին հաճախ էին ասում՝ «հայոց ցեղասպանության վերջին զոհը», որովհետև Դինքի սպանությունը Մեծ եղեռնի շարունակությունն էր՝ նույն ձեռագրով, նույն ծրագրով:

Նրա սպանությունն իրականացրեց Օգուն Սամասթը, սակայն ակնհայտ է, որ Դինքի նկատմամբ թշնամանքն ու ատելությունն անձնական չէր, այլ պետական, համաթուրքական:

ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը պատկերել է Հրանտ Դինքին, կտավն անվանել «Հրանտ Տինգի հիշատակին», 2007 թ.

81*100 սմ (կտավ, յուղաներկ)