Հայրենիքի փրկության շարժումն այսօր Սյունիքի մարզ պլանավորած այց չի ունեցել. Ի. Սաղաթելյան

96

Մամուլում այսօր լուրեր տարածվեցին, թե Հայրենիքի փրկության շարժումն այսօր հանդիպումներ է նախաձեռնել Սյունիքի մարզում, և մի խումբ քաղաքացիներ իբրև թե փակել են ճանապարհը։

Yerkir.am-ը Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Շարժման ներկայացուցիչները և նրա առաջնորդ Վազգեն Մանուկյանը այցելել են Սյունիքի մարզ։«Ես այս պահին Արցախում եմ, իսկ Վազգեն Մանուկյանը՝ Երևանում: Հայրենիքի փրկության շարժումն այսօր Սյունիքի մարզ պլանավորած այց չի ունեցել, հետևաբար՝ չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը»,֊ պարզաբանեց Իշխան Սաղաթելյանը։

Yerkir.am