Հայկ Արտուշի Սուքիասյան

157

Հայկ Արտուշի Սուքիասյան

Ծնվել է 1996 թ., գյուղ Փոքր Մանթաշ: Ավարտելով տեղի դպրոցը ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Չնայած դրան 2019 թ. վերադառնում է Հայաստան հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու և ինքնակամ համալրում է հայկական բանակը: 2020 թվ. հունվարից ծառայում էր Մարտունի 2 զորամասում: Ծառայությունից անցել էր 9 ամիս, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Չնայած դժվարությունների, հերոսաբար պայքարել է թշնամու դեմ և անընդհատ ՌԴ-ում գտնվող իր մայրիկին ու եղբայրներին հանգստացրել է, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է: Եղել է հրետանավոր: Մեկ ամիս մարտնչելուց հետո հերոս հայորդին թշնամու կողմից հրազենային և բեկորային վիրավորում է ստանում, իսկ վերջիններս պարզվում են, որ կյանքի հետ անհամատեղելի են: 5 օր կյանի համար պայքարելուց հետո այդպես էլ գիտակցության չգալով մահանում է: Հավերժ փառք մեր անմահացած հերոսներին