Լավրովը վարակվել էր կորոնավիրուսով

114

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ունի  COVID-19-ի հակամարմիններ, քանի որ վարակված է եղել կորոնավիրուսի մեղմ տեսակով: Այս մասին նա հայտարարել է Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Բայց հիմա լսել եմ, որ փորձագետները խորհուրդ են տալիս պատվաստվել նույնիսկ նրանց, ովքեր հիվանդացել են», – ասել է նախարարը:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ մտադիր է խորհրդակցել բժիշկների հետ հնարավոր պատվաստումների վերաբերյալ: Միևնույն ժամանակ, Լավրովը չի հստակեցրել, թե երբ է հիվանդ եղել COVID-19-ով: