Իրանը պատժամիջոցներ սահմանեց Թրամփի, Պոմպեոյի և այլ պաշտոնյաների նկատմամբ

87

Իրանի իշխանությունները պատժամիջոցների ցուցակում ավելացրել են ամերիկյան վարչակազմի մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչների անուններ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Դոնալդ Թրամփը, պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, նախկին պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը, գանձապետարանի նախարար Սթիվեն Մնուչինը, ԿՀՎ ղեկավար Ջինա Հասպելը և այլ անձինք ընդգրկվել են Իրանի պատժամիջոցների ցուցակում:

Ըստ Խաթիբզադեի, նրանք «պատժամիջոցների ցուցակում են ընդգրկվել մի շարք պատճառներով, ներառյալ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և նրա գործընկերների սպանության հրամանը և կազմակերպումը, Իրանի դեմ ահաբեկչական գործողություններին աջակցելը, ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորումը, զինումը և ուսուցումը, Իսրայելին աջակցելը միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանության մեջ և Իրանի դեմ ապօրինի և միակողմանի պատժամիջոցների կիրառումը»: