Իրանը Թրամփին և Պոմպեոյին ներառել է պատժամիջոցների ցուցակում

86

Իրանն իր պատժամիջոցների ցանկում է ընդգրկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և պետքարտուղար Մայք Պոմպեոյին: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հաղորդել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը:

Նշվում է նաև, որ ցանկում են ներառվել ԱՄՆ ֆինանսների նախարար Մնուչինը և մի շարք այլ նախկին պաշտոնատար անձինք: