Իշխանազավթ դավաճանները միևնույնն է թուրքին տալիս են այն, ինչ ուզում են և զորավարժությունների հետ կապված մտահոգվելու ոչինչ չկա. Կարեն Ավագյան

89

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչպես սեպտեմբերի 27-ի պատերազմից առաջ էին հավաստիացնում, որ Թուրքիան ոչ մի դեպքում չի ներքաշվի Արցախում պատերազմի մեջ, այդպես էլ հիմա է։

Թուրքիա-Ադրբեջան լայնածավալ հարձակվողական զորավարժություններին ընդառաջ իշխանազավթ և դավադիր պատերազմ հրահրած, անհասկանալի պարտություն կրած ու հայրենիք հանձնածները հորդոդում են ուշադրություն չդարձնել այդ տեղեկատվությանը։

Փոխարեն իրենք ուշադրություն դարձնեն, իրենց պաշտպանության նախարարը դարձնի, իրենց կառավարությունն աշխատի և վտանգներ չեզոքացնի իրենք մեզ են հորդորում։

Մի խոսքով, իմացեք Կարսում թուրք-ադրբեջանական հարձակվողական զորավարժությունները Հայաստանի գործը չեն։ Այն Հայաստանի, ում տարածքները հիմա անխոչընդոտ անցնում են թուրքերին։

Թուրքը մտածում է իր տարածքն ընդլայնելու մասին, իսկ մեր իշխանավորի խորհրդարանական օրակարգը կարծես մի քանի դար պատերազմ ու սպառնալիք չտեսած ինչ-որ գոյություն չունեցող երկրի մասին լինի։

Հ.Գ. Իշխանազավթ դավաճանները միևնույնն է բանավոր ու առանց առարկությունների թուրքին տալիս են այն ինչ ուզում են։ Այդ պատճառով զորավարժությունների հետ կապված մտահոգվելու ոչինչ չկա»: