Թուրքիան դարձյալ սպառնացել է Հունաստանին պատերազմով

80

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն բացահայտ սպառնացել է Հունաստանին իր գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, չնայած նրան, որ վերջինս կոչ էր անում թուրքական կողմին՝ չվերադառնալ Աթենքի հետ լարվածության պրակտիկային: Այս մասին հայտնում է Orthodox Times հունական պորտալը:

«Հունաստանը չպետք է ենթարկվի այլ երկրների ազդեցությանը և անցկացնի զորավարժություններ, որտեղ ցանկանում է, և՝ ցանկացած այլ քայլ: Հակառակ դեպքում՝ մենք ոչ միայն միջադեպեր կունենանք, այլև կանենք այն, ինչ պետք է»,- հստակորեն զգուշացրել է Մևլյութ Չավուշօղլուն՝ քննարկելով  Թուրքիայի ափին մոտ գտնվող Կաստելորիզո կղզու շուրջ վեճը Հունաստանի հետ: