Թուրքիայում մեկնարկեց զանգվածային պատվաստումների երկրորդ փուլը

84

Թուրքիայում այսօր մեկնարկում է զանգվածային պատվաստումների երկրորդ փուլը, գրում է ՏԱՍՍ-ը։

Բուժաշխատողներին պատվաստելուց հետո հանրապետությունում սկսել են պատվաստել ծերանոցների և բուժող անձնակազմով անդամալույծների տների անդամներին:

Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարության վիճակագրության՝ մինչ օրս երկրում ավելի քան 867 հազար մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

Թուրքիայում ներկայումս գրանցված է Sinovac Biotech դեղագործական կորպորացիայի CoronaVac պատվաստանյութը, որը նոր կորոնավիրուսի թուլացած տարբերակ է: Այս պատրաստուկի զանգվածային պատվաստումների առաջին փուլը հանրապետությունում սկսվել է հունվարի 14-ին:

Առաջին փուլում կորոնավիրուսից պատվաստվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխնախագահ Ֆուաթ Օքթայը և առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան: