Թուրքական արտադրության առաջին ֆրեգատը պատրաստ է գործարկման

95

Հունվարի 23-ին Թուրքիայում տեղի կունենա «Ստամբուլ» I դասի ֆրեգատի գործարկման արարողությունը, որը կառուցվել է ռազմական նավերի MILGEM ազգային ծրագրի շրջանակներում: Ըստ Anadolu-ի՝ նավի կառուցումն իրականացվել է Ստամբուլի պաշտպանական նավաշինարաններից մեկում:

Ծրագիրը ղեկավարում է Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից պաշտպանական արդյունաբերության գրասենյակը: Ֆրեգատի երկարությունը 113 մետր է, լայնությունը՝ 14,4 մետր: Ջրատարողությունը մոտ երեք հազար տոննա է:

«Ստամբուլ» ֆրեգատը հագեցած է «երկիր-օդ» հրթիռների համակարգով: