Արթուր Գագիկի Սուքիասյան

407

Երևի իրավացի են նրանք, ովքեր ասում են՝ ընտրյալներն են ժամանակից շուտ լքում երկրային կյանքը: Հենց այդ ընտրյալներից էր Արթուրը… Համեստ, խելացի, նպատակասլաց ու հայրենասեր Արթուրը:

Արթուր Սուքիասյանը 2018 թվականին ընդունվել է մայր բուհի Հայ բանասիրության ֆակուլտետը,սակայն մեկ կիսամյակ հասցրեց նստել ուսանողական նստարանին ու զորակոչվեց բանակ՝ իր պարտքը տալու հայրենիքին: Չնայած երիտասարդ տարիքին, հասցրել էր երկու տպագիր հոդված հեղինակել, որոնցից մեկը տպագրվեց Երուսաղեմի «Սիոն» ամսագրում ( ստորև տեղադրում ենք հղումը՝ http://sionj.asj-oa.am/12454/1/133%2D138.pdf ):

Արթուրը զուգահեռ սովորում էր նաև Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում: Նպատակասլաց տղան տասը տարի շարունակ զբաղվում էր կարատեով: Հասցրել էր դառնալ Կովկասի չեմպիոն և տարբեր հարթակներից ծածանել Հայաստանի Հանրապետության հաղթական եռագույնը: Պատերազմի առաջին օրերից դիրքերում էր: Վիրավորվել էր, լիակատար բուժում չստացած` վերադարձել էր դիրքեր՝ իրեն վստահված դիրքը անառիկ պահելու… Արթուրը զոհվեց ծննդյան տարեդարձից օրեր առաջ,ցավոք չհասցրեց բոլորել 19 ամյակը;

Հավերժ փառք մեր անմահ հերոսներին: