Անգամ համավարակի, պատերազմի պայմաններում հացահատիկի մատակարարումը Հայաստան չի դադարել. Փոխնախարար

78

Հայաստանը մի շարք մշակաբույսերի առումով ինքնաբավ Է, ցածր ինքնաբավությամբ մշակաբույսերի բացն ամբողջությամբ լրացվում  Է ներմուծումներով: Այս մասին ֆեյսբուքյան իր  Էջում գրել Է  Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

Նա նաեւ նշել Է.

« Անգամ համավարակի, պատերազմի պայմաններում հացահատիկի մատակարարումը չի դադարել:

Պահեստավորումների և քանակի սակավության վերաբերյալ արձանագրված խնդիր ևս չկա»: