Ամեն գնով պահել իշխանությունը

97

Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանն ասում է, որ իր  տպավորությամբ, իշխանությունը խնդիր է դրել իր խորհրդարանական խմբակցության առջև, որպեսզի հնարավոր բոլոր միջոցներով անլրջացնեն քաղաքական օրակարգի կարևոր հիմնահարցերը։

Պետական ողջ մեքենան իներցիոն ընթացքի մեջ է՝ առանց սահմանված խնդրի և նպատակների։

«Իշխանության համար կա դրված միայն մեկ խնդիր՝ ամեն գնով պահել իշխանությունը՝ անկախ այն հանգամանքից, թե դրա արդյունքում ինչ վնաս կհասցվի պետական և ազգային շահերին»,- նշում է փորձագետը։