Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների ներքին օրգանների վաճառքի մասին

52

Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները հայտնում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում զոհված ու ծանր վնասվածքներ ստացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների ներքին օրգանների վաճառքի մասին։ Մասնավորապես, վաճառքի են դրվել հիմնականում 2000-2001 թթ. ծնված զինծառայողների ներքին օրգանները, ընդ որում,  նշանակված գինը բավականին բարձր է եղել։

Ըստ տեղեկատվության, մի ռազմական գործողության ժամանակ ավելի քան 500 զոհված և մոտ 1000 վիրավոր զինվորների մարմիններից հանվել և վաճառվել են Սինգապուրում գործող համապատասխան ձեռնարկություններին մոտ 50 առողջ օրգան։ Մոտավոր գինը կազմել է 10-15 միլիոն դոլար։ Վաճառքի է դրվել նույնիսկ զոհվածների ոսկրածուծը, որը սև շուկայում բավականին մեծ գին ունի։

Ադրբեջանական ընդդիմադիր շրջանակների տեղեկատվության համաձայն, այդ գործողությունները իրականացվել են երկրի նախագահ Ի․ Ալիևի և պաշտպանության նախարար Զ. Հասանովի հովանու ներքո՝ Կենտրոնական հոսպիտալի գաղտնի լաբորատորիաներում։

Ըստ տեղեկությունների, Ադրբեջանում վաղուց է արմատավորվել զինծառայողների ներքին օրգանների վաճառքը, և դա գաղտնիք չի կազմում։

Թարգմ․՝ Մելիքյան Զոյա