5-րդ զորամիավորումում ամփոփվել են 2020 թ․ ուստարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները

107

5-րդ զորամիավորումում ամփոփվել են 2020 թվականի ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են կատարված աշխատանքների վերաբերյալ, արձանագրել բացթողումները։

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանը, ամփոփելով խորհրդակցությունը, մատնանշել է 2021 թվականի գերակա խնդիրներն ու հանձնարարականներ տվել առաջին եռամսյակում պլանավորված աշխատանքների վերաբերյալ։