13 իսրայելցի Pfizer-ի պատրաստուկով պատվաստվելուց հետո ստացել է դեմքի պարալիզ

100

Pfizer-ի կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստանալուց հետո տասներեք իսրայելցիների մոտ ի հայտ է եկել դեմքի նյարդի պարալիզ: Բժիշկները կարծում են, որ նման դեպքերի թիվն ավելի մեծ կարող է լինել:

Պատվաստվածներից մեկն ասել է, որ ներարկումից մի քանի րոպե անց տարօրինակ զգացողություններ է ունեցել բերանում և կզակի վրա: Դա տևել է առնվազն 28 ժամ և ամբողջովին չի անցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: