Փաշինյանի հրաժարականի պահանջով առաջարկներին իշխանություններն արձագանքում են լոկ մեկ ձևով՝ սադրանքներով՝ օգտագործելով և՛ վարչական ռեսուրսները, և՛ իրավապահ մարմինները. Գեղամ Մանուկյան

124

Փաշինյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ մարզերի բնակիչների արձագանքի մասին միայն կասեմ, որ մարդկանց ջերմ ընդունելությանը, մտահոգություններին տեսակետների կիսմանը, առաջարկներին, իշխանություններն արձագանքում են լոկ մեկ ձևով՝ սադրանքներով՝ օգտագործելով և՛ վարչական ռեսուրսները, և՛ իրավապահ մարմինները, ՊՆ իրավապահ համակարգը, նաև՝ որոշ քաղաքացիների քաղաքացիական անգրագիտությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը: 

«Դեպի մարզեր հանդիպումները շարունակվելու են, որովհետև Հայաստանը միայն Երևանը չէ: Շատ կարևոր է նաև մարզերի բնակցության և՛ տրամադրությունը և՛ դիրքորոշումները»,- ասաց Մանուկյանը և շեշտեց, որ ցանկացած քաղաքացու կարծիք լսելու և հաշվի են առնելու:

Անդրադառնալով վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ աղմկահարույց բացահայտումների թեմային, որոնց քաղաքացիների մի մասը չի հավատում՝ շարունակելով պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թիմակիցներին՝ Մանուկյանը ընդգծեց, որ այս պարագայում քաղաքացիների արձագանքի մասին խոսելը շատ հարաբերական է, քանի որ շատերը դուրս չեն գալիս պայքարի, բայց շարունակում են իրենց շրջապատում խոսել, իրենց ներսում ծանր ու թեթև անել, այն պարագայում, երբ, օրինակ, 2018 թվականին եղել են Փաշինյանի հանրահավաքի մասնակից:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: