ՌԴ-ի և Բելառուսի «Արևմուտք-2021» համատեղ զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 10-ից 16-ը

80

«Արևմուտք-2021» ռուս-բելառուսական ռազմավարական զորավարժությունների գաղափարը մշակվել է՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի երկրների ազդեցությունը  Բելառուսում իրավիճակի վրա: Այդ մասին այսօր հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը:

 «Նախատեսվում է, որ «Արևմուտք-2021»-ը տեղի կունենա յոթ օրվա ընթացքում` սեպտեմբերի 10-ից 16-ը, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ղեկավարությամբ», – ասել են պաշտպանության նախարարությունից:

Արևմտյան երկրների ներկայացուցիչները որպես դիտորդներ կհրավիրվեն «Արևմուտք-2021» զորավարժություններին։