ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ամփոփիչ ասուլիսը

97

Հայաստանն ու Ադրբեջանը պիտի ձևավորեին անհայտ կորածների ցուցակները։ Ադրբեջանը ցուցակները ներկայացրել էր, և այնտեղ հիշատակված բոլոր անձինք վերադարձվել են։ «Հայկական կողմը ցուցակներն անմիջապես չներկայացրեց, դրանք ամբողջական չէին և հետագայում փոխանակվել են նրանք, ովքեր մասնակցել են նոյեմբերի 9-ին ավարտված իրադարձություններին։      

Նոյեմբերի վերջին այնտեղ ուղարկվել էր 62-հոգանոց հայ զորակոչիկների մեծ խումբ, որը էլ գերի էր ընկել դեկտեմբերի սկզբին։ Ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ քանի որ այդ մարդիկ այդ տարածք էին ներխուժել ռազմական գործողությունների ավարտից հետո, ապա նրանց պետք է դիտարկել առանձին կարգով», – ասել էր Լավրովը։

«Ես խոսել եմ Հայաստանի ԱԳ նախարարի հետ, փորձելով  ճշտել անտայի կորածների ցուցակներում բացակայողների անունները, և պարզվեց, որ նրանց թիվը  շատ ավելի մեծ է 62-ից։ Եվ հիմա ռուսաստանյան  զինվորականները հայկական և ադրբեջանական կողմերի  հետ միասին ճշգրտում են ցուցակները անուն առ անուն` հասկանալու, թե որտեղ կարող են գտնվել այդ մարդիկ», – ասել էր Լավրովը։      

Թարգմ. Մելիքյան Զոյա