Պարզվում է` Pfizer-ը ճնշում էր գործադրել հաստատվելու համար

84

Եվրոպական դեղերի գործակալությունը բախվել է ճնշման կորոնավիրուսի պատվաստանյութերը հավաստագրելու հարցում։  Խոսքը վերաբերում է մասնավորապես  Pfizer-ի և BioNTech-ի պատրաստուկին: Այս մասին հայտնում է Le Monde թերթը՝ վկայակոչելով փաստաթղթեր և նամակագրություն:

Հրատարակությունը նշում է, որ ամերիկա-գերմանական պատվաստանյութի որակը կասկածի տակ է դրվել, սակայն ԵՄ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ պնդել են, որ այն շտապ հաստատվի:

Այլ խնդիրներ էլ են եղել: Մասնավորապես, պատվաստանյութերի կոմերցիոն խմբաքանակի վերաբերյալ որոշ տվյալներ բացակայում էին. դրանք կարող էին չհամապատասխանել կլինիկական փորձարկումների ժամանակ օգտագործվածներին:

Եվրոպական դեղերի գործակալության անոնիմ աշխատակիցը պնդում է, որ դեռևս խնդիրներ կան ինչպես Pfizer-ի, այնպել էլ և Moderna-ի պատվաստանյութերի հետ կապված: