Չեմ հիշում որևէ իշխանություն, որի ժամանակ մամուլն այսքան գրաքննվեր

88
ՀՌՀ-ն լիցենզավորման սլոթերի բաշխման ընթացքում, որպես վարչական և պատասխանատու մարմին, չի իրականացրել պատշաճ վարչարարություն, ուստի այդ փաստերը քննության առարկա պետք է դառնան Վարչական դատարանում։
Չեմ հիշում որևէ իշխանություն, որի ժամանակ մամուլն այսքան գրաքննվեր և, որի ժամանակ այսչափ կոպիտ խախտումներ լիներ և այդ խախտումները չստանային պատշաճ գնահատական։
Օրինակ՝ տաղավարներում դիմակ կրելու վերաբերյալ պահանջն արհեստածին էր, որովհետև արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ կառավարության որոշման մեջ որոշակի կետով սահմանված է, թե աշխատանքային գործունեությունն ինչպես պետք է կազմակերպվի։ Մի պահ, այս իշխանությունը մոռանալով, որ հեռուստաընկերություններին նման տիպի համապարտադիր պահանջ ներկայացնելու լիազորություններ ունի ՀՌՀ-ն, որոշել էին տեղայնացնել այդ աշխատանքային գործունեության վերաբերյալ կանոնակարգումները՝ Հ/Ը-երի նկատմամբ և ապրիորի պարտադրում էին եթերային տաղավարներում կրել դիմակ»:                                                  
Ռեբերտ Հայրապետյան / իրավաբան