Շտապ. Անկարան և Բաքուն հարձակողական վարժանքներ կանցկացնեն Հայաստանի սահմանների մոտ

185

Գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները

Համատեղ զորավարժությունները նախատեսվում է անցկացնել Կարսում՝ Հայաստանի սահմաններին հարող Թուրքիայի  տարածքում։ Հարձակողական վարժանքներից բացի, Թուրքիան դաշնակից երկրների հետ միասին կանցկացնի նաև օդային և դեսանտային վարժանքներ:

Այդ զորավարժանքներին կարելի էր վերաբերվել որպես շարքային գործողությունների, սակայն, հաշվի առնելով Էրդողանի վերջին ժամանակների ռազմատենչ հռետորաբանությունը, և այն փաստը, որ ամառային վարժանքներից հետո, անցած տարվա աշնանը Ադրբեջանը ծավալեց Երկրորդ արցախյան պատերազմը Անկարայի անմիջական մասնակցությամբ, վարժանքները Ղարսում, ըստ @wargonzo նախագծի անալիտիկայի դեպարտամենտի, կրում են պարզորոշ ուղերձ։ Ինչը և թույլ է տալիս համարել, որ տխրահռչակ «Թուրանի բանակը» առասպել չէ, այլ թափ առնող աշխարհաքաղաքական մեխանիզմ։ 

Թարգ. Մ.Զոյա