Նույն տրամաբանությամբ կառավարությունը կարող էր ռնգեղջյուրների պոպուլյացիային վերաբերող նախագիծ բերել խորհրդարան

91

«Ադրբեջանցի զինվորականները Գորիս-Կապան ավտոճանապարհին հայ  վարորդներին վիզը կտրելու նշաններ են  ցույց են տալիս, պատրաստվում են գլխատել նրանց. գնացեք Սյունիք ու տեսեք, թե ինչպես են ապրում մեր հայրենակիցներն ադրբեջանցի զինվորների նշանառության տակ»,- ԱԺ-ի ամբիոնից ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նա նշեց, որ եղել է Սյունիքում ու ամեն բան սեփական աչքով է տեսել.  իմքայլականներին խորհուրդ տվեց իրականությունը ճիշտ պատկերացնելու համար մեկնել Սյունիք ու վտանգները սեփական մաշկի վրա զգալ:

«Հետպատերազմյան Հայաստանում տրամաբանական հարց է  առաջանում, թե ԱԺ-ի հինգ տասնյակ հարցերից որևէ  մեկն արտացոլո՞ւմ է մեր հասարակության առջև ծառացած խնդիրները: Օրակարգում կա՞ հարց, որը վերաբորում է Արցախից Հայաստան տեղահանվածներին, ռազմագերիների վերադարձին, անհետ կորածների ճակատագրին, Սյունիքի անվտանգությանը: Չկա նման հարց: Փոխարենն ավտոկայանատեղիներին, հոգական առողջության խնդիրներին վերաբերող հարցեր կան: Նույն տրամաբանությամբ կառավարությունը կարող էր ռնգեղջյուրների  պոպուլյացիային վերաբերող օրենսդրական նախաձեռնություն  բերել խորհրդարան: Դուք հասկանում ե՞ք, որ այս կառավարությունն իր ղեկավարի գլխավորությամբ սպառել է իրեն, իր լեգիտիմությունը»,- նշեց Իվետա Տոնոյանը: