Մանե Գևորգյանը ոչ հերքել է, ոչ էլ հաստատել

94

 «Կարող եմ միայն ասել, որ այս պահին նախագահական է ուղարկվել Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու դիմումը: Պաշտոնապես չկա փաստաթուղթը, դրա համար չեմ կարող հաստատել, չեմ էլ կարող հերքել: Մինչեւ չլինի պաշտոնապես ազատման դիմումը, ես չեմ կարող հաստատել»,-ասել է Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը Արսեն Թորոսյանի՝ Էդուրադ Աղաջանյանի փոխարեն  վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելու մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին աշխատանքից ազատելու դիմումը վարչապետի աշխատակազմից հասել է ՀՀ նախագահի աշխատակազմ: