Հոտառության կորուստ ունեցող COVID-ով հիվանդ ընտանիքը հազիվ է փրկվել հրդեհից

96

Ամերիկայի Տեխաս նահանգում մի ընտանիք չափազանց մեծ վտանգի առաջ էր հայտնվել հրդեհի պատճառով: Նրանք փրկվեցին ընտանիքի ամենաերիտասարդ անդամի՝ 17-ամյա Բյանկա Ռիվերայի շնորհիվ:

Տանը հրդեհը բռնկվել էր գիշերը, իսկ Բյանկան միակն է եղել, ով զգացել է ծխի հոտը: Ընտանիքի մյուս անդամները կորոնավիրուսով հիվանդ էին և խնդիրներ ունեին հոտառության հետ կապված, ուստի հանգիստ քնած էին: Աղջկան հաջողվել է արթնացնել բոլորին ու դուրս հանել փողոց: